Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

23/04/2019
       Ս.թ. ապրիլի 23-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ քննարկում նվիրված «Նրբիմաստային  դրսևորումներ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» երկում առկա հոմանշային բազմանդամ շարքերում» թեմային: Ներկայացվեցին իմաստային զանազան երանգներով հոմանիշների բազմանդամ շարքեր, որոնք ընդգծում են  Մ. Խորենացու բառապաշարի հարստությունն ու ճոխությունը: 
Իբրև օրինակ բերվեցին  հետևյալ շարքերը՝
արարած- ստացուածք- սքանչելիք- արուեստ- լինելութիւն,
փոքր- նուազ- կարճ- կրտսեր, դոյզն- սակաւ- սուղ- չափաւոր- թեթև,
քակել- քակտել- աւերել- կործանել- քայքայել- ապականել- գերել- չարչարել,
փրկութիւն- ազատութիւն- կյանք- կենդանութիւն, փրկիչ- փրկանք,
քաղցր- համեղ- ախորժելի- հեշտալի- լաւ- ընտիր- գեղեցիկ- բարի, քաղցրութիւն, մեղր,
քաջ-  աջող- կորովի- հզօր- զօրաւոր, բարի- լաւ- ընտիր- առաքինի- ճարտար,
քաջ- պատուական- վայելուչ- գեղեցիկ- գովելի,
քաջ- դիւցազն- քաջազգի/ՆՀԲ-ում՝  քաջազն/,
փրկութիւն- ազատութիւն- կեանք- կենդանութիւն, փրկիչ- փրկանք:
Քննարկման ժամանակ հնչեցին կարծիքներ, եղան դիտարկումեր ու նկատառումներ:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.