Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

12/04/2019
     2019 թվականի ապրիլի 12-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում՝ նվիրված  հին զոհաբերության ծիսակարգում օգտագործվող հացանուններն: Բանախոսը մասնավորապես, նշեց, որ Գրիգոր Տաթևացին «Գիրք հարցմանց»-ում արդրադառնում է հին զոհաբերության ժամանակ օգտագործվող իւղը, նաշիհը (սպիտակ ալյուր), խունկը, իսկ հացատեսակներից` բաղարջը, բոկեղը, շօթը, քաքարը: Ըստ Գրիգոր Տաթևացու՝
  • պան բաղարջ (նաշիհն է զանգեալ իւղով).
  • բոկեղն (եփեալ ի թոնրի).
  • շօթը (թանձր լօշ եփեալ և ապա օծեալ իւղով).
  • քաքար (պատառ-պատառ կոտորեալ և ի տապակի եփեալ իւղով . («Իսկ պան  բաղարջն է նաշիհն զանգեալ իւղով  և որպէս  բոկեղն եփեալ ի թոնրի: Եւ  շօթն թանձր լօշ` եփեալ և ապա օծեալ իւղով և քաքար` (պատառ-պատառ կոտորեալ և ի տապակի եփեալ իւղով»  Գրիգոր Տաթևացի  «Գիրք հարցմանց», Կ.Պօլիս, 1729թ., էջ 357):
        Այնուհետև բանախոսը ներկայացրեց, թե ինչպես են պահպանվել այս հացանունները բարբառներում: Բարբառներում հիմնականում պահպանվել է  «բաղարջը»-ը (պաղարջ, պաղարջ-նախշի, բաղարջ- չաղարջ և այլն):
 Բաղարջը և շօթը Աճառյանը փոխառյալ է համարում հայերենից վրացերենին (բըղարջի, շօթի), իսկ բոկեղը (բոկոլի)՝ գնչուերենին:
   Կատարելով ընդհանրացումներ՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ այդ բառերի իմաստային զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ դրանք անկասկած բնիկ հայկական ծագում ունեն:
            Այնուհետև բանախոսը պատասխանեց բաժնի գիտաշխատակիցների հարցերին:
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.