Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

08/04/2019

            2019թ. ապրիլի 8-ին հայոց լեզվի պատմության բաժնում լսեցին 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց պատմութեան» 1909 թ. քննական հրատարակության բնագրային համաբարբառից ընտրված մի քանի բառերի մասին: Բաժնի ավագ գիտաշխատող Օֆելյա Խաչատրյանը ներկայացրեց համաբարբառի միայն  Ա տառի երկու հարյուր էջերում հանդիպող տասը բառ, որ համեմատել է  ՆՀԲ-ի , ԱԲ-ի, ՀԱԲ-ի, Լ. Հովհաննիսյանի կազմած բառարանների բառապաշարի  հետ և պարզել, որ դրանք հեղինակային նորաբանություններ են, արձանագրված չեն վերոնշյալ բառարաններում:

            Ծավալվեց քննարկում, եղան պարզաբանումներ: Առաջարկվեց շարունակել դիտարկումները, բացահայտել եղած նորակազմությունները, որոնք կնպաստեն հայերենի պատմական բառարանի նյութերը համալրելուն:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.