Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

11/11/2019
         Նոյեմբերի 11-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցած գիտական քննար­կումը վերաբերում էր Ղ․ Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ում տեղ գտած այն բառերին ու քերականական իրողություններին, որոնք շեղվում են գրաբարյան օրի­նա­չափությունից։ Բանախոսը նախ ներկայացրեց հայ նշանավոր լեզ­վա­բանների՝ 5-րդ դարի մատենագրության և մասնա­վորապես Փար­պե­ցու երկի լեզվական առանձ­նա­­հատ­­կությունների վերաբեր­յալ նկատառումները, այնուհետև անդրա­դար­ձավ նշված երկում  գործածված թե′ այն բառերին, որոնք, գաբարյան շրջանի համար մեծ մասամբ լինելով եզակի վկայություններ, աղերսվում են բարբառային հայերենին, և թե′ քերականական այն իրողություններին, որոնք իրացվել են կանոնավոր ձևերի կողքին։ Խոսք եղավ նաև «Պատմութիւն Հայոց»-ի գրչագրությունների, մի քանի պատառիկ­ների ցուցաբերած լեզվական որոշ տարբերությունների մասին։
         Ծավալվեց աշխույժ քննարկում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը հայտ­նեց իր կարծիքը տարբեր երևույթների վերաբերյալ։

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.