Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

20/05/2019
          Ս.թ. մայիսի 20-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնում     քննարկվեց Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» բժշկարանի բառապաշարի ընդհանուր բնութագիրը:  Նշվեց, որ 13-րդ դարի  Կիլիկյան բժշկական դպրոցի հայտնի ներկայացուցիչ և  Մ. Հերացու հետևորդ  բժիշկ Գրիգորիսի բժշկարանը  մեծ հետաքրքրություն է  ներկայացնում  միջին հայերենի բառապաշարի քննության տեսանկյունից: Այս երկում  իրենց արտացոլումն են գտել   միջին հայերենի շրջանին բնորոշ բազմաթիվ  բնիկ հայերեն, բարբառային բառեր, ժողովրդախոսկցական կազմություններ, բառիմաստի նոր իմաստներ, ինչպես նաև զգալի թվով փոխառություններ: Արձանագրվեց,  որ Գրիգորիսի բժշկարանն ընդգրկված  չէ ՆՀԲ-ի և  ՀԱԲ-ի սկզբնաղբյուրների շարքում՝   չնայած  սույն երկում տեղ գտած զգալի թվով բառեր  վկայված չեն նաև նախորդ դարի բժշկարաններում և հնարավոր է,  որ առաջին գրավոր վկայությունները լինեն: 
          Բանախոսն  անդրադարձավ բժշկարանի ախտաբանական և կազմախոսական տերմիններին, առանձին խմբերով  ներկայացրեց փոխառյալ բառերը, նորակազմություններն ու բառերի իմաստային նոր դրսևորումները:
          Բաժնում ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից քննարկում: Եղան որոշ  նկատառումներ: Բանախոսը պատասխանեց  գիտաշխատակիցների հարցերին:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.