Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

25/03/2019

           Ս. թ. մարտի 25-ին հայոց լեզվի պատմության բաժնի քննարկման նյութը  միջնադարյան բժշկարաններում գործածված կենդանիների անուններով ախտանուններն էին: Նշվեց, որ  միջին  հայերենի  բառապաշարում  զգալի տեղ են զբաղեցնում  բժշկությանը, մարմնական գործառույթներին, բույսերին  ու կենդանիներին առնչվող  անվանումները: Քննարկման ընթացքում բանախոսը ներկայացրեց ութ  կենդանիների (աղվես, առյուծ, արծիվ, գայլ, գորտ, խոզ, փիղ, օձ) անուններով   կազմված  այն ախտանունները, որոնք  չեն  հանդիպում  գրաբարյան  մատենագրության մեջ, սակայն  գործուն  կիրառությամբ   աչքի են ընկնում  Մխիթար Հերացու   «Ջերմանց մխիթարութիւն», Աբուսայիդի «Յաղագս կազմութեան մարդոյն» (12-րդ դ.), Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցավոց», թարգմանական «Բժշկարան ձիոյ»,  նաև՝ «Գիրք վաստակոց» (13-րդ դ.), Ամասիացու  «Անգիտաց անպէտ», «Օգուտ բժշկութեան» (15-րդ դ.), Ասար Սեբաստացու «Գիրք բժշկական արհեստի» և Բունիաթ Սեբաստացու «Գիրք բժշկութեան տումարի» (16-17-րդ դդ.) բժշկարաններում: Նշվեց, որ դրանց  մի  մասը՝  աղվեսացավ, գորտնուկ, խոզք (խոզուկ), օձացավ,  պահպանվել   և բժշկական տերմինի արժեքով  արձանագրվել են ժամանակակից   հայերենի բացատրական  բառարաններում:  

                Ծավալված  քննարկման ընթացքում  բանախոսը    պատասխանեց  գիտաշխատակիցների   հարցերին։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.