Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

20/03/2019

          Ս. թ. մարտի 19-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնում քննարկվեց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ներկայացրած  «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմա­կերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները» նախագիծը: Բաժնի վարիչ Գ. Մխիթարյանը  մանրամասնորեն ներկայացրեց այն՝ անդրադառնալով  դրույթներից յուրաքանչյուրին՝   գիտական հետազոտությունների արդյունավետությանը, կադրային ներուժին,  միջազգային գիտաժողովների, աշխատանքային խորհրդակցությունների և գիտական այլ միջոցառումների կազմակերպման հնարավորություններին: Ծավալվեց մտքերի փոխանակություն, եղան որոշակի նկատառումներ, դիտարկումներ, ինչպես նաև  առա­ջար­­կություններ բաժնի գիտական աշխատանքը  առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.