Գիտական քննարկում հայոց լեզվի պատմությա բաժնում

15/03/2019
        Ս.թ. մարտի 15-ին ՀՀ ԳԱԱ հայոց լեզվի պատմության բաժնում քննարկվեց  Պողոս եպիսկոպոս Ադրիանապոլսեցու «Հինգ դարերի զանազանությունը» գրքի՝ 1902 թվականի արևմտահայերեն հրատարակության արևելահայերեն թարգմանությունը: Նշվեց, որ գիրքը վերջերս հրատարակվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հովանավորությամբ:
        Բանախոսի կարծիքով գրքի ձևը և հարցերի պատասխաններն ամբողջությամբ ծաղկաքաղվել են Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ից՝ «Գիրք հարցմանց»-ի՝ այդ դարերի վերաբերյալ 180 հարցերը համառոտելով 26 հարցերի մեջ: Ըստ նրա՝ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1864 թվականին՝ թուրքերեն: Ինչպես հայտնի է, «Գիրք հարցմանց»-ի միակ հրատարակությունը եղել է 1729 թվականին Կոստանդնուպոլսում, և այդ հրատարակության ժամանակ գրքից արդեն իսկ դուրս է մնացել իսլամի դեմ ուղղված «Ընդդեմ տաճկաց» գլուխը. հասկանալի է, որ Թուրքիայում նմանատիպ հրատարակությունը պետք է արգելվեր:
         Վերջում բանախոսը նշեց, որ ըստ էության՝ Պողոս եպիսկոպոս Ադրիանապոլսեցին, զգուշացել է թուրքերի համար ոչ ցանկալի հեղնակին անդրադառնալուց, (քանի որ գիրքը ծայրից ծայր Աստվածաշնչի մեկնությունն է և բոլոր հակառակորդ տեսությունների ջախջախումը, այդ թվում նաև՝ իսլամի), բավականին հմտորեն համառոտել է «Գիրք հարցմանց»-ի իրեն հետաքրքրող հատվածը՝ հավելելով ընթերցողին ուղղված քարոզ-ուղերձներ:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.