Գիտական քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

22/11/2019
           Նոյեմբերի 22-ին  ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը: Քննարկվեց Վ. Համբարձումյանի «Հայերենը և կելտական լեզուները» թեմայով աշխատությունը: Բանախոսը նշեց, որ աշխատությունը նորություն է հայերենի և հնդեվրոպական մեկ այլ լեզվի (ընդհանուր անվանումով՝ կելտականի) առանձին քննության տեսանկյունից: Դրանց ծագումնային առնչության և տիպաբանական  հավաստիության հարցերին անդրադառնալը,  համեմատական-տիպաբանական և տարբերակային քննության սկզբունքների կիրառմամբ և  մոտեցումներով,  կարևոր է  հնդեվրոպական  լեզուների արդի խնդիրների ուսումնասիրության  համար: Նա նշեց, որ այն կարող է օգտակար լինել բանասերներին, պատմաբաններին, մշակութաբաններին և հին  աշխարհի  մշակույթի  հարցերով  հետաքրքրվողներին:  
        Բաժնում ծավալվեց  հետաքրքիր և արդյունավետ քննարկում: 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.