Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

02/05/2019
       02.05.2019 թ. ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական նիստում քննարկված հարցերից մեկը դարձյալ բնօրրանից կտրված հայ բարբառների նկարագրությանն էր նվիրված՝ փաստելով, որ ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց ֆիզիկական բնաջնջմամբ է հատկանշվում, այլև բռնագաղթի հետևանքով մայրենի խոսվածքի տարագրությամբ և աստիճանական կորստով։ Այդպիսի «մեռած» բարբառներից է Նիկոմեդիայի բարբառը, որի մասին տեղեկություններ հայտնեց Գայանե Գևորգյանը։
        Այդ բարբառը հանգամանորեն ուսումնասիրված չէ, թեև բարբառի Ասլանբեկի խոսվածքին Հ.Աճառյանը մի սեղմ ուսումնասիրություն է նվիրել 19-րդ դարավերջին՝ նշելով, որ այն հարուստ ձայնավորական համակարգ ունի. բացի սովորական ձայնավորներից, առկա են նաև քմային, փակ ու բաց ձայնավորներ։ Նկարագրական ուսումնասիրությունների շնորհիվ կարելի է մասամբ փոխհատուցել առկա բացը և համակարգել ու ամրակայել բարբառին հատուկ իրողությունները։
       Արտակ Վարդանյանը խոսեց Նախիջևանի 8 բարբառների մասին, որոնցից Խոյի, Արցախ-Սյունիքի, Ջուղայի, Ճահուկ-Վայքի բարբառները գործառում են, իսկ Ագուլիսի, Հյուսիսային Գողթնի, Աստապատի, Մարաղայի բարբառները կարելի է համարել կորած։ Հասմիկ Խաչատրյանի թեման ºվդոկիայի բարբառի նկարագրությունն էր, որով խոսել են ºվդոկիա (Թոքատ) քաղաքում և շրջակա տարածքի գյուղերում։ Բարբառի բաղաձայնական համակարգը երկշարք խլազուրկ է,իսկ իր քերականական հորինվածքով հարում է Պոլսի բարբառին։ Հատկանշական է, որ սեռական հոլովում հոդառու է։ Այս բարբառը նույնպես ուսումնասիրված չէ։
         Ջեմմա Բառնասյանը ներկայացրեց Մանազկերտի Դերիկ և Էգնախոջա գյուղերի խոսվածքները՝ գրառված ՀՀ տարբեր շրջաններում (մեկը Կը ճյուղի և մյուսը՝ Ում ճյուղի բարբառային միջավայրում)։ Ակնառու տարբերությունները ներկայացնելիս նա համեմատության եզր էր ընտրել Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի «թարգմանությունը» Մանազկերտի այդ 2 խոսվածքներով՝ փաստելով, որ անգամ հայախոս միջավայրում այլ բարբառների ազդեցությամբ առաջանում են միջբարբառային խոսվածքներ, ինչը նույնպես կորուստ է։
       Նիստի մյուս հարցը Վ.Կատվալյանի սեղմ անդրադարձն էր ՀՀ հարևան երկրի՝ Վրաստանի տարածքում գործառող վրացերենի բարբառներին։ Նա առաջարկեց առաջիկա նիստերում պարբերաբար անդրադառնալ տարբեր լեզուների հին ու նոր բարբառներին։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.