Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

25/04/2019
        Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի՝ ս.թ. ապրիլի 25-ին տեղի ունեցած նիստը Մեծ եղեռնի հերթական տարելիցին էր առնչվում։ Հարյուր տարվա ընթացքում բնօրրանից կտրված և աստիճանական մահվան  դատապարտված բարբառներից շատերն արդեն  վերացել են  և չունեն լեզվակիրներ։ Արդեն իսկ  «մեռած» կարելի է համարել  նաև Սեբաստիայի բարբառը։ Բ.գ.դ Վ.Կատվալյանը ներկայացրեց  Սեբաստիայի Խուռնավուլ գյուղի խոսվածքի նկարագրությունը (ըստ բաժնում առկա  գրառումների)՝ կարևորելով  արդեն իսկ գործածությունից դուրս եկած արևմտահայ բարբառների նկարագրությանն ուղղորդված աշխատանքները։
        Հատկանշական է, որ բարբառագիտության բաժնի աշխատակիցները բարբառային միավորներ գրանցելիս միշտ առաջնորդվել են  ցեղասպանությունից  փրկվածների մայրենի խոսվածքները գրառելու առաջնահերթությամբ, և դրա շնորհիվ հնարավոր է նկարագրորեն  ներկայացնել  տասնամյակներ առաջ գրառված, բայց  այժմ արդեն մեռած համարվող խոսվածքներ։ Նմանատիպ  քննության առարկա դարձնելով Սեբաստիայի Խուռնավուլ գյուղի խոսվածքը՝ Վ.Կատվալյանը ներկայացրեց բառիմաստային, բառանվանողական, քերականական հետաքրքիր իրողություններ՝ համեմատելով և զուգորդելով շրջակա տարածքների խոսվածքային միավորների համապատասխան ձևերի հետ։    Հընթացս հետաքրքիր զուգադրական քննություն ծավալվեց այդ հարցի շուրջ։
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.