Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

22/04/2019
           Ս.թ. ապրիլի 22-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Արագածոտնի մարզում իրականացված հերթական բարբառագիտական գիտարշավին: 
            Ոսկեվազ և Օշական գյուղերում իրականացված գիտարշավի արդյունքների մասին հաղորդումով հանդես եկավ գիտարշավի ղեկավար Վ. Կատվալյանը: Խոսվեց նշված բնակավայրերում բարբառային խոսքի ներկա վիճակի, հնչյունական, ձևաբանական, բառապաշարային առանձնահատկությունների և նկատված փոփոխությունների մասին: Նշվեց, որ Ոսկեվազում բավական անխաթար գործածվում է Խոյի բարբառը, իսկ Օշականում՝ որոշ հատկանիշների մարմամբ՝ Արարատյան բարբառը:
            Արտահայտվեցին նաև Ջ. Բառնասյանը, Հ. Մեսրոպյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մկրտումյանը, Ա. Վարդանյանը: Կարևորվեցին Արագածոտնի մարզում առաջիկայում իրականացվելիք բարբառագիտական աշխատանքները, որոնց արդյունքում պետք է ամփոփվի մարզի բարբառային համապատկերը:
           

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.