Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

01/04/2019

         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական գիտական քննարկման թեման նվիրված էր ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանին, քանի որ քննարկան օրը զուգադիպում էր մեծանուն լեզվաբանի ծննդյան օրվա հետ:

            Հ. Մեսրոպյանը, Ջ. Բառնասյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Վարդանյանը շեշտեցին այն մեծագույն ավանդը, որ Գ. Ջահուկյանը ներդրել է հայ և համաշխարհային լեզվաբանության զարգացման մեջ: Արժևորվեցին հատկապես Գ. Ջահուկյանի բարբառագիտական ժառանգությունը՝ «Հայ բարբառագիտության ներածություն», «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» հիմնարար աշխատանքները, Հայերենի  ստուգաբանական բարձրարժեք բառարանը, հայոց լեզվի պատմությանը, նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններին, հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացմանը նվիրված աշխատանքները։

Առանձնապես կարևորվեց հայ բարբառների ուսումնասիրության և դասակարգման ասպարեզում Գ. Ջահուկյանի ներդրած բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման մեթոդը, որը նոր խոսք էր հայ բարբառագիտության մեջ, և որի կիրառմամբ այսօր էլ շարունակվում են ուսումնասիրվել հայերենի չուսումնասիրված բարբառային միավորները:

            Ներկաները խոսեցին նաև Գ. Ջահուկյանի դրսևորած՝ անաչառ ղեկավարի, գիտության կազմակերպչի և մարդկային բարձր հատկանիշների մասին: Ա. Վարդանյանը ներկայացրեց ժամանակին մամուլում հրապարակած «Որտե՞ղ են Ջահուկյան տոհմի արմատները» հոդվածը («Հայաստանի Հանրապետություն», 3 հուլիսի 2004թ. և «Գոլոս Արմենիի», 5 հոկտեմբերի 2004թ.):

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.