Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

31/05/2019
           Ս. թ. մայիսի 31-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ Պոլսի բարբառին նվիրված գիտական քննարկում:
            Բաժնի հյուրն էր ստամբուլահայ ուսուցիչ և մշակութային գործիչ Հովհաննես Մկրտիչ (Ժան) Էրզուրումօղլուն, որը Երևանում էր գտնվում Մատենադարանում կազմակերպված՝ Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի առիթով:
            Հյուրը ներկայացրեց Պոլսի բարբառի ներկա վիճակը, ընթացող լեզվական գործընթացները և Թուրքիայում դեռևս պահպանվող հայերենի բարբառները: Պարզվեց, որ թեև Ստամբուլում գործում են շուրջ երկու տասնյակ հայկական դպրոցներ, այնուամենայնիվ շատ ընտանիքներում խոսում են թուրքերեն, և հայերենը հետզհետե նահանջ է ապրում: Պոլսի հայախոս շրջաններում գերիշխում է արևմտահայերենի տեղական ժողովրդախոսակցական տարբերակը՝ որոշակի հնչյունական, քերականական առանձնահատկություններով: Հայերենի բարբառները այս կամ այն չափով հիմնականում պահպանվել են Համշենում և Մուսա լեռան Վագըֆ գյուղում:
            Արտահայտվեցին նաև ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, բաժնի գիտաշխատողներ Ջ. Բառնասյանը, Հ. Մեսրոպյանը, Հ. Խաչատրյանը:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.