Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

21/03/2019
            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական գիտական քննարկման թեման նվիրված էր Անահիտ Հանեյանի բարբառագիտական ժառանգությանը:
            Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը ներածական խոսքում արժևորեց Ա. Հանեյանի գիտական վաստակը և ներդրումը հայ բարբառագիտության զարգացման գործում՝ այդ առումով կարևորելով հատկապես «Տիգրանակերտի բարբառը» ծավալուն մենագրությունը և հայերենի բարբառների շնչեղ ձայնեղներին նվիրված հիմնարար աշխատությունը, նաև ակտիվ մասնակցությունը «Հայերենի բարբառագի­­տական ատլասի» նյութերի հավաքման աշխատանքներին:
Այնուհետև Ա. Հանեյանի մյուս աշխատանքների («Եդեսիայի բարբառը», «Գրաբարի բառասկզբի «յ» ձայնորդի արտացոլումը արդի հայերենի բարբառներում» ուսումնասիրություններ, բնության երևույթներն արտահայտող բառապաշարի շերտերին նվիրված հոդվածներ) վերաբերյալ կարծիքներ հայտնեցին բաժնի աշխատակիցներ Ջ. Բառնասյանը,Գ. Գևորգյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Աբրահամյանը, Հ. Մեսրոպյանը,Ա. Վարդանյանը:
            Ներկաներըշեշտեցին նաև Ա. Հանեյանի՝ թողած լուսավոր հետքը Հ.  Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, որտեղ նա  աշխատել է երկար տարիներ, հայերենագիտությանը և հայրենի մշակույթին նրա նվիրվածությունը, մասնավորապես՝ ինստիտուտում «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման տարիներին դրսևորած եռանդն ու ջանքերը:
 
           

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.