Գիտական քննարկում արևմտահայերենի բաժնում

28/03/2019

          28 Մարտ 2019ին տեղի ունեցաւ արեւմտահայերէնի բաժնի հերթական գիտական սեմինարը, որ նուիրուած էր խօսակցական  արեւմտահայերէնի մէջ արաբական ազդեցութեան խնդիրներուն: Սեմինարին ներկայ էր նաեւ ԳԱԱ թղթակից անդամ Լ.  Հովհաննեսյանը: Արաբերէնի փոխառութիւնները ներկայացուց  Սօսի Միշոյեանը, դասակարգելով զանոնք ըստ ոլորտներու՝ դիմելաձեւեր, կենցաղ, առեւտուր, խոհանոց, արհեստ... եւ այլն: Եղան քննարկումներ, պարզաբանումներ, ճշգրտումներ: Օրինակ՝ Մարհապա բառը, որ կը նշանակէ  բարեւ, զուտ արաբակա՞ն բառ է, թէ փոխառեալ թրքերէնէ. պարզաբանման խնդիր է: Այս աշխատանքներուն հարկաւոր է լայնօրէն դիտարկել նաեւ միջին հայերէնի, բարբառային բառարանի, արաբերէնի, թրքերէնի բառարաններու տուեալները:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.