Գիտական քննարկում արդի հայերենի բաժնում

09/04/2019
       Սույն թվականի ապրիլի 9-ին արդի հայերենի բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում, որը նվիրված էր բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Արտաշես Պապոյանի ծննդյան 90-ամյակին: Բանախոսը՝ արդի հայերենի բաժնի գիտաշխատակից Կարինե Առաքելյանը, ներկայացրեց անվանի լեզվաբանի կյանքը, ապա անդրադարձավ նրա գիտական և մանկավարժական վաստակին: Նշվեց, որ Արտաշես Պապոյանի գիտական հետաքրքրությունների տիրույթում են եղել ժամանակակից հայոց լեզվի բոլոր մակարդակների կառուցվածքային հիմնահարցերը, ոճագիտության տեսական և գործնական խնդիրները, հետպատերազմյան շրջանի արևելահայ չափածոյի տաղաչափության և լեզվական արվեստի հարցերը: Նա հեղինակ է մի շարք մենագրությունների, բառարանների, բուհական ձեռնարկների, դասագրքերի և այլ աշխատությունների: Հայաստանյան և արտասահմանյան գիտական պարբերականներում տպագրել է ավելի քան 200 հոդված:
          Քննարկման ավարտին ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն:  

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.