Բարբառագետները Լեռնանիստ գյուղում

08/07/2017

Լեզվի ինստիտուտի բարբառագետների խումբը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Կոտայքի մարզի բարբառային համապատկեր» գիտական թեմայի շրջանակներում (ղեկավար՝ Վ.Կատվալյան) կատարել է մարզի համայնքների վերաբերյալ արխիվային, նաև հրապարակված նյութերի ուսում­­նա­սիրում, բարբառագիտական արշավների ընթացքում մարզի մի քանի տասնյակ համայնք­ներում տեսա­ձայ­նագրման եղա­նակով, ինչպես նաև հարցարանների միջոցով հավաք­ել է բարբառային զգալի նյութ: Ս.թ. հուլիսի 7-ին բարբառագետների խումբը իր աշխատանքները շարունակում էր Լեռնանիստ գյուղում: Համայնքի բնակիչների հետ զրույցների ընթացքում լեզվաբանները անհրաժեշտ տեղեկություններ քաղեցին տեղի խոսվածքի վերաբերյալ, Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով կատարեցին խոսվածքի հատկանիշների գրանցումներ, տեսաձայնագրմամբ ձեռք բերեցին բարբառային խոսքի նմուշներ:  Վ.Կատվալյանի հավաստմամբ՝ Լեռնանիստ գյուղի խոսվածքը, իր յուրօրինակություններով հանդերձ, զգալի ընդհանրություններ ունի Վանի բարբառի հետ, և խոսվածքի գիտական ուսումնասիրությունը, որը սկսել է իրենց խումբը, կարող է հետաքրքիր արդյունքների հանգեցնել:

Լեռնանիստում բարբառագիտական աշխատանքների հաջող ընթացքին աջակցեցին համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը, գյուղապետարանի աշխատակիցները, համայնքի մի շարք բնակիչներ:    

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Դոնարա Վրույրի Բախչինյան «Մկրտիչ Սարգսյանի արձակի լեզուն և ոճը» թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

27.11.2017, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.