Ապրլի 1-ը Գ. Ջահուկյանի ծննդյան օրն է

01/04/2015

1920 թ. ապրիլի 1-ին Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղ) է ծնվել ականավոր լեզվաբան Գևորգ Բեգլարի Ջահուկյանը   : Ավարտել է Երևանի պետական համա­լ­սարանը (1941թ.): Որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ աշխատել է  Հրազ­դանի շրջա­նում (1943- 1944թթ.): 1945թ. սկսել է դասախոսել Երևանի պետական հա­մալսարանում: Եղել է օտար լեզուների (1948-1957թթ.), ապա ռոմանագեր­մա­նական բանասիրության (1957-1970թթ.) ամբիոնների վարիչ: 1949թ. գիտական գոր­ծու­նեություն է ծավալել   ԳԱ լեզվի ինստիտուտում, որի տնօրենն է եղել 1962- 2005թթ.: 1947թ. ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան, 1955թ. պաշտպանել է դոկ­տորական ատենախոսություն: 1968թ. Գ.Ջահուկյանը ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթա­կից անդամ, 1974 -ին՝ իսկական անդամ:

Գ.Ջահուկյանը Եվրոպայի (1974թ.) և ԱՄՆ-ի (1980թ.) լեզվաբանական ընկերու­թյուն­ների անդամ էր: Նա արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման (1965թ.), ՀԽՍՀ պետական (1988թ.) և ՀՀ գիտության ազգային (1996թ.) մրցա­նակների, պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշան, ՀՀ Ս.Մեսրոպ Մաշտոցի շքանշաններով և Մովսես Խորենացու մեդալով

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.