Անի Հանեյան

13/03/2019
            Երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց ճանաչված բարբառագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի (Անահիտ) Նշանի Հանեյանը:
            Ա. Հանեյանը ծնվել է 1941 թվականի մարտի 3-ին, Երուսաղեմում՝ Մեծ եղեռնից փրկված և Պաղեստինում հաստատված քեսաբցիների ընտանիքում: 1947 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվել և հաստատվել է Երևանում, որտեղ ավարտել է միջնակարգը և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
            Ա. Հանեյանի ողջ մասնագիտական գործունեությունը կապված է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ, որտեղ նա եղել է ասպիրանտ, պաշտպանել ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, երկար տարիներ աշխատել որպես բարբառագիտության բաժնի գիտաշխատող, ավագ գիտաշխատող և բաժնի վարիչ: Հեղինակ էր հայ բարբառագիտության հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության հարցերին նվիրված բազմաթիվ գիտական աշխատանքների, որոնց թվում՝ Տիգրանակերտի բարբառին նվիրված ծավալուն մենագրության: Մասնակցել է նաև Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրի ստեղծման աշխատանքներին:  
            Ա. Հանեյանը իր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին հոգու ամենանվիրական թելերով կապված մտավորական էր, որի վկայություններից էր, մասնավորապես, լեզվի ինստիտուտում «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման տարիներին  դրսևորած նրա եռանդն ու ջանքերը:
            Վաստակաշատ գիտնականի և ազնիվ մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
            Հոգեհանգիստը՝ մարտի 14-ին, ժամը 18.00-ին, «Սան Լազարո» սգո սրահում, հուղարկավորությունը՝ մարտի 15-ին, ժամը 13.00-ին, նույն տեղից:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.