Նոր հրապարակում: Վ․ Կատվալյան, Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր, Գիրք 1. Գեղարքունիքի մարզ

        Աշխատության մեջ ընդհանուր գծերով ներկայացվում են Գեղարքունիքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության տեղաշարժերի, խոսվածքներ բարբառային պատկանելության վերաբերյալ,  բերվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը:  Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրի առնված խոսքի նմուշներ ու բառացանկ:
       Գիրքը կարող է կարևոր նյութ մատուցել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը: Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին: Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում:
http://language.sci.am/sites/default/files/book/gegharkownik.verj-final.pdf

Հայտարարություններ

  • Առաջին շրջաբերական
     
    Հարգարժա՛ն գործընկերներ,
            Սիրով հրավիրում  ենք մասնակցելու  2019 թ.  մայիսի 9-ից  10-ը  Երևանում կա­յա­­նալիք «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովին, որը կազ­մակերպում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային...
  • Հարգելի բարեկամներ
               2019 թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական ստորաբաժանումները շաբաթական երկու անգամ կազմակերպելու են գիտական քննարկումներ՝ նվիրված գիտության համապատասխան  ոլորտներին առնչվող խնդիրներին, ծրագրերին, հրապարակումներին: Յուրաքանչյուր շաբաթվա քննարկումների ժամանակացույցը և թեմաները ներկայացվելու են...
  •          ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է  «Մաշտոց» հայերենագիտական էլեկտրոնային հանդեսի հրապարակումը:
            Հայերենագիտական բազմալեզու հանդեսը նպատակ ունի նպաստելու հայոց լեզվի համակողմանի հետազոտությունների իրականացմանը,  արևելահայերենի և արևմտահայերենի կանոնարկմանը, մեձեցմանն ու զարգացմանը, նորովի...

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.