ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻՆ՝ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

        «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվելու է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:

      Ընդունվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հոդվածներ՝  համա­պա­տասխան ամփոփումներով:

      Հանդեսը հրատարակվելու  է տարին երկու անգամ:

      Հանդեսի՝ 2022թ․ առաջին թողարկման համար հոդվածներն ուղարկել  մինչև  2022թ․ ապրիլի 10-ը։

      Հոդվածների հիմնական դրույթները կարելի է ներկայացնել ս․թ․ հունիսին նա­խա­տես­վող «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովին։

 

       Ընդհանուր պահանջներ

       Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` instlingv@sci.am՝  կից՝ (File Attachment)-ով։  

      ● Համակարգը՝ Microsoft Word    (97-2003), A 5 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամ­փո­­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը,  խո­րա­­­գիրը), լու­սանցքը՝ վերևից՝ 1,5 սմ, ներքևից՝   2 սմ, աջից  և ձախից՝ 1,5 սմ, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,0:

     ●Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամ­փո­փումը՝ հա­յերեն):

     ● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):

      ● Հերթականությունը` ա) խորագիր, բ) հեղինակի ազգանուն, անուն,  գիտական աստիճան,  աշխատավայր, պաշտոն,  էլեկտրոնային հասցե, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ (նախաբան, շարադրանք՝ ենթախորագրերով, եզրակացություն), ե) օգտագործված գրականություն և համառոտագրությունների ցանկ, զ) ամփոփում, է)  տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանը, աշխատանքի վայրը, պաշտոնը՝ հայերեն և օտար լեզուներով, հեռախո­սահամարը և էլեկտրոնային հասցեն)։

     ● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:

     ● Տառերի չափը. խորագիր` 11՝ մուգ, գլխա­տառ, հեղինակի ազգանուն, անուն` 11՝ մուգ, գիտական աստիճան,  աշխա­տա­վայր, պաշտոն,  էլեկտրոնային փոստ`11՝ ոչ մուգ,   են­թախորագրեր` 11՝ մուգ, տեքստ` 11՝ ոչ մուգ, ամփոփում` 11՝ ոչ մուգ (ամ­բող­­ջութ­յամբ), հղում­ներ` 9՝ մուգ (հե­ղի­նակ), 9՝ ոչ մուգ, թեք (խորագիր), 9՝ ոչ մուգ (մա­տե­նա­գիտական տվյալներ. ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպ­քում  նախ նշվում է  հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ա­պա՝ ժողո­վա­ծուի վերնագիրը, խմբագր(ներ)ի կամ կազմող(ներ)ի տվյալները, հրա­տա­րա­կու­թյան վայրը, թիվը, էջը):

      Նշվածը վերաբերում է նաև  այլ  լեզուներով հղումներին։

    ●Փակագծերը՝  կլոր:

     ●Միացման , անջատման   գծիկները   չշփոթել, տողադարձ  չանել ։

     ● Միջտողային հեռավորությունը`1:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

 

Սիլվա Ալբերտի Մուրադյան  «Ժամանակակից արևելահայերենի անցողական բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

27.09.2021, ժ.15-ին

Գիտական ...

 «Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ.60-ական թթ. – 21-րդ դ.10-ական թթ.)» (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25. 06.2021, ժ.15-ին

Պաշտոնական.....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.