ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»

Հարգելի՛ գործընկերներ,
       Սիրով հրավիրում ենք մասնակցելու «ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»խորագրով համաժողովին, որը կկայանա 2021թ. նոյեմբերի 29-ին Երևանում: Մասնակցության հայտն ուղարկելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 6-ն է, ամբողջական հոդվածներն ուղարկելու վերջնաժամկետը՝  նոյեմբերի 13-ը:
       Համաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ ֆինանսավորմամբ իրականացվող 20TTSH-063 «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» գիտական նախագծի շրջանակում (թեմայի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մ. Սարգսյան):
 
Ընդունվում են զեկուցումներ հետևյալ թեմաներով.
  • Առաջին և երկրորդ լեզվի ուսուցում
  • Մայրենի լեզվի ուսուցում
  • Օտար լեզվի ուսուցում
  • Մասնագիտական լեզվի ուսուցում
  • Երկլեզվություն և բազմալեզվություն
  • Լեզվի ուսուցումը և տեղեկատվական տեխնոլոգիաները
  • Լեզվի ուսուցումը մշակույթի միջոցով
  • Լեզվի ուսուցումը և լեզվաքաղաքականությունը
  • Կիրառական հանրալեզվաբանություն
  • Համաշխարհայնացում և լեզվի ուսուցում
  • Հիբրիդ ուսուցում
  • Հոգեբանություն և լեզվի ուսուցում
  • Ուսումնական ծրագրերի մշակում
  • Ուսուցիչների վերապատրաստում
       Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ:
Զեկուցումների լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

 

Սիլվա Ալբերտի Մուրադյան  «Ժամանակակից արևելահայերենի անցողական բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

27.09.2021, ժ.15-ին

Գիտական ...

 «Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ.60-ական թթ. – 21-րդ դ.10-ական թթ.)» (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25. 06.2021, ժ.15-ին

Պաշտոնական.....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.