«Լեզու և խոսք» էլեկտրոնային հանդես

 
 «Լեզու և խոսք» հանդեսի էջերում հրապարկվում են հայոց լեզվին և ընդհանուր լեզվաբանությանը նվիրված գիտական հոդվածներ:
Հրապարակվում  են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հոդվածները ՝ համապատասխան ամփոփումներով։
 էլեկտրոնային հանդեսը հրապարակվում է տարին երկու անգամ:
Հոդվածներն ընդունվում են էլեկտրոնային հասցեով։
Հոդվածները գրախոսվում են:
Հանդեսի պաշտոնական կայքէջը՝ https://las.sci.am/
Հանդեսի էլեկտրոնային հասցեն՝ armlingv@gmail.com
 
Ընդհանուր պահանջներ
   Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` armlingv@gmail.com՝  կից՝ (File Attachment)-ով։  
● Համակարգը՝ Microsoft Word (97-2003), A4 չափի. հոդվածը` մինչև 20 էջ. ամփո­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը,  խո­րա­­­գիրը), լու­սանցքը՝ վերևից և ներքևից՝   4.35, աջից  և ձախից՝ 4, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1. 25:
●Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամ­փո­փումը՝ հա­յերեն):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
Հերթականությունը` ա) խորագիր, բ) հեղինակի ազգանուն, անուն,  գիտական աստիճան,  աշխատավայր, պաշտոն,  էլեկտրոնային հասցե, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ (նախաբան, շարադրանք (ենթախորագրերով), եզրակացություն), ե) օգտագործված գրականություն և համառոտագրությունների ցանկ, զ) ամփոփում, է)  տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանը, աշխատանքի վայրը, պաշտոնը՝ հայերեն և օտար լեզուներով, հեռախո­սահամարը և էլեկտրոնային հասցեն)։
Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, գիտական աստիճան,  աշխա­տա­վայր, պաշտոն,  էլեկտրոնային փոստ`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխա­տառ, են­թախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբող­ջութ­յամբ), հղում­ներ`10 մուգ (հե­ղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա­տե­նա­գրական տվյալներ. ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպ­քում  նախ նշվում է  հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ա­պա՝ ժողո­վա­ծուի վերնագիրը, խմբագր(ներ)ի կամ կազմող(ներ)ի տվյալները, հրա­տա­րա­կու­թյան վայրը, թիվը, էջը):
Նշվածը վերաբերում է նաև  այլ  լեզուներով հղումներին։
Փակագծերը՝  կլոր:
Միացման , անջատման   գծիկները  չշփոթել, տողադարձ  չանել ։
Միջտողային հեռավորությունը`1.15:
 
 

Հայտարարություններ

  •       Հարգելի՛ բարեկամներ,
          ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:  
         Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու շարքի առաջին գիտաժողովին:  «Ղարաբաղ-Շամախիի...
  •  
     
    Հոդվածն ուղարկել instlingv@sci.am էլեկտրոնային հասցեով՝ կից՝ (File Attachment)-ով։
    ● Համակարգ՝ Microsoft Word (97-2003), A 5 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամ­փո­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը), լու­սանց­քը՝ վերևից, աջից և ձախից՝ 1.5,  ...

Ատենախոսություններ

  Լիլիթ Ռազմիկի Հակոբյան  «Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկի լեզուն»
 (թեկնածուականատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
12.09.2022, ժ.15-ին
 Գիտական  ղեկավար...

       Գոհար Գարեգինի Հակոբյան  «Հարավկասպյան-ատրպատականյան իրանական լեզվամիությունը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր լեզուներ»
13.06.2022, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.