ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հոբելյանական միջոցառումները շարունակվում են

        Սույն թվականի դեկտեմբերի 17-ին և 21-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման  75-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումները՝ նվիրված մեծանուն լեզվաբաններ Գ. Ղափանցյանին և Ա. Ղարիբյանին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ներկայացրեց ինստիտուտի կայացման ճանապարհին Գ. Ղափանցյանի և Ա. Ղարիբյանի մեծ ներդրումը: Մասնավորապես նշեց, որ Ա. Ղարիբյանը եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի առաջին տնօրենը, կարևոր է նրա դերը ոչ միայն գիտության, այլև ինստիտուտի զարգացման մեջ: Հավելեց. «Կարծում եմ՝ դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ Ա. Ղարիբյանի գիտական ժառանգությունը, ժամանակն է նրա հայացքների վերարժևորման և համակողմանի ուսումնասիրության: Նմանատիպ միջոցառումները այդպիսի նպատակադրում ունեն, ոգևորում ու նոր լիցքեր են հաղորդում հետազոտողներին»:
        Լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմին շնորհավորելու էին եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Հայկական հանրագիտարանի տնօրեն Հ. Այվազյանը, ԳԱԱ տարբեր հաստատությունների, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:
       Գ.Ղափանցյանի կյանքը և գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ բ.գ.դ., պրոֆ. Վազգեն Համբարձումյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Գ.Ղափանցյանի հիմնարար աշխատություններին՝ ներկայացնելով դրանց համակողմանի քննությունն ու վերլուծությունը: Հաջորդիվ տեղի ունեցավ ԳԱԱ թղթակից անդամ Լ. Հովհաննիսյանի «Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն (III մաս). Խաղողագործություն և գինեգործություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց խմբագիրը՝ բ.գ.թ. Գ. Մխիթարյանը:
          Ա. Ղարիբյանի գիտամանկավարժական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի գիտաշխատակից, բ.գ.դ. Գ. Գևորգյանը։ Բանախոսի ելույթից հետո ներկաներից մի քանիսը հանդես եկան ելույթներով: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ. Արծրուն Ավագյանը շնորհավորեց ինստիտուտի աշխատակիցներին, խոսեց ինստիտուտի և համալսարանի սերտ համագործակցության մասին, որ տարիների պատմություն ունի: Ելույթը եզրափակեց ԵՊՀ ռեկտորի ուղերձով՝ ուղղված ԳԱԱ լեզվի ինստիտուտին: Հուշեր և կյանքի դրվագրներ պատմեցին Ա. Ղարիբյանին աշակերտած պրոֆեսորներ Ա. Դոլուխանյանը և Լ. Խաչատրյանը:
          Միջոցառումը եզրափակվեց Վ. Կատվալյանի «Հայաստանի Հանրապետության բարբառային համա­պատկեր, Գիրք 1, Գեղարքունիքի մարզ» գրքի շնորհանդեսով: Գիրքը ներկայացրեց ինստիտուտի գիտաշխատակից, բ.գ.թ. Հ. Խաչատրյանը: Եզրափակիչ շնորհավորական ելույթով հանդես եկավ Հայկական հանրագիտարանի տնօրեն Հ. Այվազյանը, նշեց. «Բարբառագիտական կարևորագույն ուսումնասիրություն լինելուց բացի՝ այս գիրքը բանահյուսական լուրջ գանձարան է: Սա մեծ հաղթանակ է: Կեցցե՛ք»:
 
 
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.