ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

01/06/2022
      Հարգելի՛ բարեկամներ,
      ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:  
     Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու շարքի առաջին գիտաժողովին:  «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որ համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին:
 
✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 20-ին և 21-ին:
✓   Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
✓  Գիտաժողովի կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, Արցախի պետական համալսարան
✓  Գիտաժողովի ձևաչափը՝  առկա և հեռավար
✓  Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝
• հայերեն
• անգլերեն
• ռուսերեն
 
     Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը (տե՛ս հավելված 1)։
     Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով, յուրաքանչյուր հոդվածի անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։
                                                                                                        Գիտաժողովի կազմկոմիտե
 
                                                                                                                        Հավելված 1
   Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  15.09.2022
   Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետ՝  30.09.2022
   Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝      15. 10. 2022
   Հրապարակման ենթակա հոդվածների հաստատման վերջնաժամկետ՝ 15.11.2022
                                                                                                                            
 
                                                                                                                         Հավելված 2.
           «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ»
                                                             ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
 
Ազգանուն, անուն, հայրանուն  
Երկիր, քաղաք  
Գիտական աստիճան  
Գիտական կոչում  
Կազմակերպություն, պաշտոն  
Զեկուցման վերնագիր  
Զեկուցման համառոտ բնութագիր (50-100 բառի սահմանում)  
Մասնակցության ձևաչափ (առկա/հեռավար)  
Էլեկտրոնային հասցե  
Բջջային հեռախոսահամար  
 
Լրացնելով հայտը` համաձայնում եք մասնակցել գիտաժողովին, ընդունում եք կազմկոմիտեի կողմից հրավերով սահմանված պայմանները։
Հայտի ներկայացման վերջնաժամկետ՝ 15 սեպտեմբերի 2022թ.։

Հայտարարություններ

Ատենախոսություններ

  Լիլիթ Ռազմիկի Հակոբյան  «Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկի լեզուն»
 (թեկնածուականատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
12.09.2022, ժ.15-ին
 Գիտական  ղեկավար...

       Գոհար Գարեգինի Հակոբյան  «Հարավկասպյան-ատրպատականյան իրանական լեզվամիությունը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր լեզուներ»
13.06.2022, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.