Մկրտչյան Գարիկ

Armenian

Գարիկ Գվիդոնի Մկրտչյան

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի գիտաշխատող

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1983թ., 03 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն
1990-2000թթ.- Արագածոտնի մարզ, Ափնագյուղի միջնակարգ դպրոց

2001 - 2005 թթ. Երևանի Պետական Համալսարան, Հայ բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավր (դիպլոմ գերազանցության) 
2005 - 2007 թթ. Երևանի Պետական Համալսարան, Հայ բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոս

2008 – 2011 թթ. Երևանի Պետական Համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ
 

Գիտական աստիճան, կոչում

      2012 թ. Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային միավորների քննություն, բանասիրական գիտությունների թեկնածուի վկայագիր` շնորհված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից (01.06. 2012 թ.) ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտին կից Լեզվաբանություն-019 գիտական խորհրդի որոշմամբ:

Դոցենտի գիտական կոչում՝ շնորհված ԵՊՀ գիտխորհրդի 2015 թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ:

 

Մասնագիտական գործունեություն և աշխատանքային փորձ

2007 - 2008 թթ. Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս
2008 - 2010 թթ. Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս 
2009 - 2015 թթ. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ 
2013 – առ այսօր ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող
2015 թ. Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

 Այլ տվյալներ
         Ավելի քան 25 գիտական հոդվածների և 1 ուսումնամեթոդական աշխատության հեղինակ է:
         Զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում:

        12-13 հոկտեմբեր, 2016թ., «Հրաչյա աճառյանը որպես հայ-թուրքական լեզվական առնչությունների առաջին տեսաբան», ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Միջազգային գիտաժողով՝ «Լեզվա­քա­ղաքակա­նության և լեզվի կանոնարկման արդիական խնդիրներ» խորագրով՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամ­յա­­­կին խորագրով

          12 - 15 մայիս, 2015 թ., «Միջին հայերենի բարբառային տարբերակվածության խնդիրը և այդ տարբերակվածության լեզվական ու պատմահասարակական նախադրյալները»,  Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ-ի Սանկտ-Պետերբուրգի լեզվի ինստիտուտ, Միջազգային կոնֆերանս` «Armenian Language Contacts Through the Ages» խորագրով

           23 - 25 սեպտեմբեր, 2014 թ., «Լեհահայ բարբառի լեզվական առանձնահատկությունները համաժամանակյա դրությամբ», Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի Արևելյան ձեռագրերի ինստիտուտ, Միջազգային գիտաժողով` «Հայ մշակույթի գրավոր հուշարձանները» խորագրով

       19 - 22 սեպտեմբեր, 2014թ., «Диалект Муша», Северо-Кавказский федеральный университет и Российский гуманитарный научный фонд, Միջազգային կոնֆերանս Ստավրապոլում` “Лингвистическая экология: Проблематика исчезающих языков и культур в истории и современности” խորագրով

        17 - 19 հոկտեմբեր, 2013 թ., «Միջին հայերենի տարբերակվածության հարցը հայագիտության մեջ», ՀՀ ԳԱԱ, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով` «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով

        7-12 նոյեմբեր, 2012թ., «Գրական լեզվի և բարբառների փոխհարաբերության հարցը Հայաստանի Հանրապետությունում», Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ-ի Սանկտ-Պետերբուրգի լեզ¬վի ինստիտուտ, Հայ լեզվաբանության 9-րդ միջազգային գիտաժողով

 

Գիտական նախագծերի մասնակցություն

        2013 - 2015 թթ.. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ընդգրկվել է Գիտության պետական կոմիտեի հաստատած գիտական ծրագրում՝ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի բարբառային միավորների ուսումնասիրությանը վերաբերող աշխատանքներին

        2013 թ. հոկտեմբերի 26-ից մինչև 2014 թ. հունվարի 30-ը Եվրամիության ԷՐԱԶՄՈՒՍ-ՄՈՒՆԴՈՒՍ գիտակրթական ծրագրի շրջանակներում (Inter Academic Network Erasmus MUNDUS) գրաբար է դասավանդել Լեհաստանի Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանի դասական լեզուների ֆակուլտետում

       2008 - 2009 թթ. Մոսկվայի պետական համալսարանի, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) և ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի համատեղ ծրագրում մասնակցել է «Արևելահայերենի ազգային կորպուս» նախաձեռնության աշխատանքներին՝ հետազոտելով մի շարք տարածքային միավորների լեզվական առանձնահատ­կությունները
 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

էլ. փոստ` garik_mkrtchyan@mail.ru, garik.mkrtchyan@ysu.am

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Դոնարա Վրույրի Բախչինյան «Մկրտիչ Սարգսյանի արձակի լեզուն և ոճը» թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

27.11.2017, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.