Սարգսյան Մերի

Մերի Արթուրի Սարգսյան
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի գիտաշխատակից
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988 թ., 6 հունիսի, ք. Երևան
 
Կրթություն
       1995-2005 թթ - ք. Երևան, Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց
       2005–2009 թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ, բանասիրության բակալավր
       2009 –2011թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա՝ ընդհանուր լեզվաբանություն և հայոց լեզվի պատմություն մասնագիտությամբ, բանասիրության մագիստրոս
       2011 –2015 թթ. - ք. Երևան, ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին, հայցորդ՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ
 
Գիտական աստիճան
      2016 թ. - «Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական հայացքները» թեմայով թեկնածուական ատենախոսություն, բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր՝ շնորհված ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Լեզվաբանություն-019 մասնագիտական խորհրդի որոշմամբ
 
Աշխատանքային գործունեություն           
      2011 –2013 թթ. - ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, արդի հայերենի բաժին, կրտսեր գիտաշխատող, բաժնի քարտուղար                       
     2011 թվականից - ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին, կրտսեր գիտաշխատող                                               2014 թվականից - ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար
 
Այլ տվյալներ
         13 գիտական հոդվածների հեղինակ և մեկ կոլեկտիվ մենագրության համահեղինակ է:
            2010-2016 թթ. զեկուցումներով մասնակցել է  մի շարք գիտաժողովների՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանին, ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գիտաժողովներին, Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովներին, «Հայ գիտական բարբառագիտության 100-ամյակին նվիրված»  գիտաժողովին:
 
Գիտական նախագծերի մասնակցություն
2013-2014 թթ. – ընդգրկվել է «THE 2014 ANSEF AWARDS» ծրագրում՝ որպես ծրագրի կատարող՝ «Հայերենի բառապաշարի ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
2013-2014 թթ. - ընդգրկվել է Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրում՝ որպես ծրագրի կատարող՝ «Երևանի խոսակցական լեզուն» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
 
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
 
Էլ. փոստ՝ meri-sargsyan@mail.ru
 
Գիտական հոդվածներ
  1. Սարգսյան Մ. Ա., Փոխաբերացման տեսակները, ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածու, հատոր 3, բանասիրություն, Երևան, 2010, էջ 110-117:
  2. Սարգսյան Մ. Ա., Բառը՝ որպես թարգմանության միավոր, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության «Գիտական հոդվածների ժողովածու», մաս 1, Երևան, 2012, էջ 50-58:
  3. Սարգսյան Մ. Ա., Կաղապարի ջահուկյանական ըմբռնումը, ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր («Կրթությունը և գիտությունը համաշխարհայնացման դարաշրջանում»), Երևան, 2012, էջ 287-290:
  4. Սարգսյան Մ. Ա., Կաղապարի ըմբռնումը լեզվաբանության մեջ, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երկրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2012, էջ 202-216:
  5. Սարգսյան Մ. Ա., Կաղապարի հասկացությունը Գ. Ջահուկյանի աշխատություններում. Համընդհանուր լեզվաբանական կաղապարը, Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2013, էջ 66-71:
  6. Սարգսյան Մ. Ա., Լեզվաբանական նորաստեղծ տերմինների գործածությունը Գ. Ջահուկյանի աշխատություններում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 118-124:
  7. Սարգսյան Մ. Ա., Ասիլբեկյան Շ., Հայերենի բառապաշարի ձևային նկարագրման և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծման սկզբունքներն ու խնդիրները, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014, էջ 6-11:
  8. Սարգսյան Մ. Ա., Ավելորդաբանություններ Երևանի խոսակցական լեզվում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014, էջ 56-61:
  9. Սարգսյան Մ. Ա., Շարահյուսական իրողություններ Երևանի խոսակցական լեզվում, «Էջմիածին», Հոկտեմբեր, 2014, էջ 84-93:
  10. Սարգսյան Մ. Ա., Որոշ դիտարկումներ Երևանի խոսակցական լեզվի հասարակական տարբերակվածության վերաբերյալ, «Հայ գիտական բարբառագիտության 100-ամյակի  գիտաժողովի նյութեր», Իջևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 47-53:
  11. Սարգսյան Մ. Ա., Ընդհանուր լեզվաբանական նորաստեղծ ռուսերեն տերմիններ Գ. Ջահուկյանի «Լեզվի համընդհանուր տեսություն» աշխատության մեջ, Ջահուկյանական ընթերցումներ. Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2015, էջ 154-159:
  12. Սարգսյան Մ. Ա., Ընդհանուր լեզվաբանական որոշ հարցերի աստիճանական զարգացումը Գ. Ջահուկյանի աշխատություններում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական հինգերորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2015, էջ 59-71:
  13. Սարգսյան Մ. Ա., Գիտության այլ բնագավառներից փոխառված տերմինները Գ. Ջահուկյանի աշխատություններում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական վեցերորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2016:
 
Կոլեկտիվ մենագրություն
  1. Սարգսյան Մ. Ա., Ղամոյան Լ., Քարտաշյան Ա., Երևանի խոսակցական լեզուն, Երևան, «Մունետիկ», 2014, 120 էջ:
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Դոնարա Վրույրի Բախչինյան «Մկրտիչ Սարգսյանի արձակի լեզուն և ոճը» թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

27.11.2017, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.