Ավետյան Սարգիս

Սարգիս Ռուդիկի Ավետյան

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1978թ., 25 փետրվարի, Լոռու մարզ, գ. Աքորի

Կրթություն

           1995-1999 թթ. Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավր (դիպլոմ գերազանցության),

          1999 - 2001 թթ. Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոս,

          2001 - 2004 թթ. Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտե­տի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասպիրանտ:

Գիտական աստիճան, կոչում

           2004 թ. Հնդեվրոպական հնչյունական հերթագայությունները և նրանց արտացոլումը հին հայերենում, բանասիրական գիտությունների թեկնածուի վկայագիր` շնորհված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից

ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ:

2014 թ. Դոցենտի գիտական կոչում՝ շնորհված ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ:

Մասնագիտական գործունեություն և աշխատանքային փորձ

           2005 - 2014 թթ. Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլ­տե­տի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասիստենտ,

          2014 թ-ից Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ,
           2002 թ-ից ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող (համա­տե­ղությամբ):

Այլ տվյալներ

          Շուրջ 20 գիտական հոդվածների, 1 մենագրության և 1 ուսումնամեթոդական աշխատության հեղինակ է:

Հոդվածներ

1. Հնդեվրոպական լեզուներում ձայնավորների հերթագայության հին և նոր շերտերի քննության փորձ, Բանբեր Երևանի համալսարանի», 2003, 1, էջ 113-122:

2.Հին հայերենի իւն/եան հերթագայության ծագումնաբանական քննության նոր փորձ, Բանբեր Երևանի համալսարանի», 2003, 2, էջ 119-124:

3. Համաբանության դերը հնդեվրոպական ձայնդարձի համակարգում, Բանբեր Երևանի համալսարանի», 2003, 3, էջ 95-98: 

4.  Հնդեվրոպական երկար ձայնավորներ /shwa primum հերթագայությունների դրսևորումը սանսկրիտում, Կանթեղ, գիտական հոդվածների ժողովածու, N1, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2004, էջ 52-56:

5. Հնդեվրոպական ռնգային միջածանցավոր ներկայի հիմքերի դրսևորումը գրաբա­րում, Բանբեր Երևանի համալսարանի», 2005, 3, էջ 81-83 :

6.  Հնդեվրոպական կոկորդայինների ենթադրյալ դրսևորումները հայերենում հ-ի տեսքով, Բանբեր Երևանի համալսարանի», 2006, 3, էջ 119-123:

7. Համաբանության դերը հին հայերենի բուն և արգելական հրամայականների հետագա զար­գաց­ման մեջ, Բանբեր Երևանի համալսարանի, 2007, 3, էջ 66-74:

8.   Noun + of + Noun  տիպի բառակապակցությունների գործառական արժեքը ամերիկ­յան սահմանադրության տեքստում, Օտար լեզուները Հայաստանում, գիտամեթոդա­կան հանդես, 2009, 3, Երևան, էջ 21-30 /համահեղինակ  Ա. Է. Հակոբյան/

9. Տիպաբանական առանձնահատկությունների դերը լեզվի պատմական զարգացման ընդհանուր միտումների դրսևորման հարցում, Բանբեր Երևանի համալսարանի, 2009, 3,  էջ 106-112 :

10. Տիպաբանական առանձնահատկությունների դերը լեզվի պատմական զարգացման ընդհանուր միտումների դրսևորման հարցում, Բանբեր Երևանի համալսարանի, 2009, 3,  էջ 106-112 :

11.  Հնդեվրոպական և սեմական երկբարբառների տարաժամանակյա-տիպաբանական քննություն, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 2013, 3, էջ 228-238:

12. Հին հայերենի ե խոնարհման ան ածանցավոր բայերի անցյալ կատարյալի ձևերի հետագա զարգացումը, Բանբեր Երևանի համալսարանի, Բանասիրություն, 2013,  141.2, էջ 54-57:

13. Հորանջի դիրքում I և U ձայնավորների կայունության աստիճանը բառասկզբում և բառամիջում (տարաժամանակյա-տիպաբանական քննություն), Հայագիտական մի­ջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 237-240:

14.  Արդի բարբառներում հին հայերենի շեշտակիր ե և ո ձայնավորների արտացոլման հարցի շուրջ, Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2014, 3, էջ 210-223:

15.  Հայերեն բարբառային ուվա հնչյունակապակցության առաջացման հարցի շուրջ, Բանբեր Երևանի համալսարանի, Բանասիրություն, 2014, 143.2, էջ 95-106:

16.  Անգլերենի ժամանակային հարաբերակցության կարգի և հայերենի ոչ իրադրական ժամանակի (ենթա-)կարգի զուգադրական քննություն, Բանբեր Երևանի համալսա­րանի, Բանասիրություն, 2015, 1 (16), էջ 38-51:

17. Գրական արևմտահայերենում հին հայերենի իւ երկբարբառի արտացոլման հարցի շուրջ, Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., 2015, էջ 17-26:

18.  Հին հայերենի ւո (uo) երկբարբառի ծագման հարցի շուրջ, Բանբեր Երևանի համալ­սա­րանի, Բանասիրություն, Եր., 2015, 2(17), էջ 14-24:

19.  Համաբանության դերը հին հայերենի ք հոգնակերտին նախորդող աւ, իւ կապակ­ցութ­յուն­ների հնչյունական դրսևորման հարցում, Պատմաբանասիրական հանդես, Եր., 2015, 3(200), էջ 241-250:

20.  Շեշտաձայնդարձային հերթագայությունների ներհարացույցային դերը ավանդական և արդի հնդեվրոպաբանության տեսանկյունից, «Հայագիտության հարցեր» հայագի­տա­կան հանդես, Եր., 2015, 3(6), էջ 156-173:

21. Գևորգ Ջահուկյանի ներդրումը հայերենի պատմահամեմատական ուսումնասի­րութ­յան մեջ, Բանբեր Երևանի համալսարանի, Բանասիրություն, Եր., 2016, 1(19), էջ 3-13:

 

Մենագրություններ

1. Լեզուների համեմատական ուսումնասիրության հիմնական սկզբունք­ները (համե­մա­տական լեզվաբանության դասախոսություններ), Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, «Լուսակն» հրատ., 2014, 68 էջ:

2. Վ/Ւ/ՈՒ -ի հնչյունական արժեքը և հնչույթային կարգավիճակը դասական հայերե­նում, Մենագրություն, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, 279 էջ: 

 

 

Անձնական տվյալներ

            Ամուսնացած է:

էլ. փոստ` avetyansargis@gmail.com sargisavetyan@ysu.am

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

Մարիանա Ռոբերտի Բադադյան   «Անձի հատկանիշ արտահայտղ դարձվածքները հայերենում, ռուսերենում և անգլերենում»  (զուգադրական քննություն)

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.