Հակոբյան Ֆրիդա

Ֆրիդա Արտաշեսի Հակոբյան
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական  լեզվաբանության բաժնի գիտաշխատակից
 
Կրթություն
      2005–2009թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ, բանասիրության բակալավր
     2009–2011թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա՝ ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մասնագիտությամբ, բանասիրության մագիստրոս
      2011-2013թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, մագիստրատուրա
      2011 –2015 թթ. - ք. Երևան, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին, հայցորդ՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ
 
Գիտական աստիճան
2016 թ. - «Բառամիավորների նկարագրության սկզբունքները ժամանակակից հայոց լեզվի բառապաշարի համակարգչային շտեմարանում» թեմայով թեկնածուական ատենախոսություն, բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր՝ շնորհված ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Լեզվաբանություն - 019 մասնագիտական խորհրդի որոշմամբ
Աշխատանքային գործունեություն
2016 թվականից - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, կիրառական լեզվաբանության բաժին, գիտաշխատակից
 
 
 
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Ընդհանուր, կիրառական և համակարգչային լեզվաբանություն, կորպուսային լեզվաբանություն, բառարանագրություն, լեզվի ձևայնացված նկարագրություն և կաղապարում, հետազոտության ժամանակակից մեթոդներ, տերմինաբանություն
 
Այլ տվյալներ
      15 գիտական հոդվածների և մեկ կայքի հեղինակ է (appliedlinguistics.am):
         2016-2018թթ. զեկուցումներով մասնակցել է մի շարք գիտաժողովների՝  Երիտասարդ լեզվաբանների հանրապետական վեցերորդ և յոթերորդ գիտաժողովներ, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովներ (2017, 2018), Գ. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, «Հայերենագիտության արդի խնդիրներ» առցանց  գիտաժողով:  
 
Կայքեր
 
Բառարաններ
Գալստյան Ա. Ս., Գալստյան Ս. Ա., Հակոբյան Ֆ. Ա.,  Հովսեփյան Գ. Կ., Սահակյան Ա. Գ., Սահինյան  Լ. Ե.,  Նոր բառեր. Դ պրակ, «Ասողիկ»  հրատ.,  Ե., 2018, 172 էջ:
 
Գիտական  հոդվածներ
  1. Հակոբյան Ֆ. Ա.,  Բառապաշարի ներկայացումը հայերեն էլեկտրոնային բառարաններում,  «Կանթեղ» գիտական պարբերական, 2014, 2-3 (59-60), էջ 119-127: 
  2. Հակոբյան Ֆ. Ա., Բառապաշարի ներկայացումը էլեկտրոնային բառարաններում, 
    Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան. Հայագիտական հանդես, Երևան, 2014, № 4 (28), էջ 107-116:
  3. Հակոբյան Ֆ. Ա., Բառապաշարի համակարգչային շտեմարաններ, 
    Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2014, 1 (30), էջ 131-143:
  4. Հակոբյան Ֆ. Ա., Հայերենի բառապաշարի համակարգչային շտեմարանի կառուցման  ուրվագիծ, Բանբեր Երևանի համալսարանի. Երևան, 2014, 144.2. (№ 3), էջ 60-70:
  5. Հակոբյան Ֆ. Ա., Համաբարբառների համակարգչային մշակման խնդիրները, 
    Երիտասարդ լեզվաբաններ. գիտական հոդվածների ժողովածու, «Ասողիկ» հրատ., Երևան, 2016, էջ 57-64:
  6. Հակոբյան Ֆ. Ա., Հայերենի ընդհանրական կորպուսի կազմության սկզբունքները, 
    «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողով, զեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2017, էջ 170-178:
  7. Հակոբյան Ֆ. Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի նպատակը և խնդիրները, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 3 (24), էջ 52-57:
  8. Հակոբյան Ֆ. Ա., Հայատառ հաղորդակցման խնդիրները համացանցում, 
    Լեզու և լեզվաբանություն, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2 (17), Երևան, 2017, էջ 61-67:
  9. Հակոբյան Ֆ. Ա.,  Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի նպատակը և խնդիրները, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 3 (24), էջ 52-57:
  10. Հակոբյան Ֆ. Ա.,  Նոր բառերի մեքենական որոնման խնդիրները, Կանթեղ, 3 (76), «Ասողիկ» հրատ., Ե., 2018, էջ 54-61:
  11. Հակոբյան Ֆ. Ա., «Արևելահայերենի ազգային կորպուսի կառուցվածքը և ընդգրկումը», Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2018, 1 (44), էջ 382-390:
  12. Հակոբյան Ֆ. Ա., Կորպուսային լեզվաբանության կիրառական ոլորտները, Հայերենագիտության արդի խնդիրներ. գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2018, էջ 59-65:
  13. Հակոբյան Ֆ. Ա., Տեքստի էլեկտրոնային սրբագրման խնդիրներ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2018, 1 (46), էջ 216-222:
  14. Հակոբյան Ֆ. Ա., Ժամանակակից հայերենի բառակազմության ձևային նկարագրության խնդիրներ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2018, 1 (46), էջ 208-215:
 
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Անձնական տվյալներ
Էլ. փոստ` frida.hakobyan@gmail.com
Հեռախոս` 077 15 14 89, 095 37 35 75

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.