Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300. միջազգային գիտաժողով

12/10/2017

2017թ. հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

  • Պատմություն
  • Բանասիրություն
  • Մշակույթ և արվեստ
  • Բնագիտական ժառանգություն

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ) ուղարկել patminst@gmail.com հասցեին:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և միայն դրական արդ­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­նին:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե կհատկացվի հարց ու պատասխանի համար:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Աղբյուրը՝ http://academhistory.am/hy/%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6...

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

Մարիանա Ռոբերտի Բադադյան   «Անձի հատկանիշ արտահայտղ դարձվածքները հայերենում, ռուսերենում և անգլերենում»  (զուգադրական քննություն)

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.