Ի գիտություն դիմորդների

22/06/2018

Սիրով տեղեկացնում ենք, որ ԳԱԱ լեզվի ինստիտուտը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ սույն թվականից իրականացնում է մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ: Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 2 տարի է:
Մեկնարկել է 2018-2020 թթ. ընդունելությունը:
Կենտրոնի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
բարձրագույն կրթության դիպլոմ, ներդիր և դրանց պատճենները (2 օրինակ)
զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը
անձնագիր և դրա պատճենը (2 օրինակ)
2 լուսանկար (3x4 չափի):

Փաստաթղթերը ներկայացնել անձամբ:
Ընդունելության փաստաթղթերի ձևակերպման և մրցույթի կազմակերպման համար յուրաքանչյուր դիմորդից գանձվում է 3000 ՀՀ դրամ:
Ընդունելության փաստաթղթերն առկա ուսուցման համար ընդունվում են միչև ս/թ օգոստոսի 15-ը:

Դիմել՝ ՀՀ , ք.Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ,
հեռախոս՝ (010) 52 48 12

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.isec.am/admissions/master/entrant.html

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

Ռողայեհ Քարիմզադեհ Նաղշինեհ «Շահնամե»-ի բառապաշարի քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

18.06.2018, ժ.13-ին

Գիտական...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.