Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 7-րդ գիտաժողով

15/06/2017
            ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2017թ. նոյեմբերի 7-ին կազմակերպում է Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 7-րդ գիտաժողովը:
            Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան լեզվաբաններ գիտակրթական տարբեր հաստատություններից: Մասնակցության հայտը ուղարկել tigran.sirunyan@yahoo.com էլ. փոստին` նշելով անուն-ազգանուն, այն հաստատության անվանումը, որը ներկայացնում է հայտատուն, զեկուցման վերնագիրը: Հայտագրման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 10-ն է:
           Զեկուցման տեխնիկական չափանիշները. ծավալը՝ մինչև 10 էջ, տառատեսակը՝ Sylfaen, այլ լեզուների դեպքում՝ Times New Roman, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1,5, լուսանցքները՝ ձախից 2,5, աջից 1,5 սմ, հղումները՝ տողատակում: Զեկուցումը ներկայացնելու համար տրամադրվելու է մինչև 15 րոպե:
            Խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կտպագրվեն Երիտասարդ լեզվաբանների գիտաժողովի զեկուցումների ժողովածուում, լավագույն զեկուցումները կտպագրվեն Լեզվի ինստիտուտի պարբերականներում:
 
ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
երիտասարդ գիտաշխատողների խորհուրդ
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

Մարիանա Ռոբերտի Բադադյան   «Անձի հատկանիշ արտահայտղ դարձվածքները հայերենում, ռուսերենում և անգլերենում»  (զուգադրական քննություն)

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.