1971-1974թթ.

   1971թ.
            «Ռուս-հայերեն բառարանը»(Ե., 1968), որը պարունակում է մոտ 85000 բառահոդված, արժանանում է ՀՍՍՀ Պետական մրցանակի:
            Ս. Ասլանյանը Մոսկվայում դեկտեմբերին կայացած համամիութենական տերմինաբանական գիտաժողովում կարդացել է զեկուցում «Հայ ռազմական տերմինների կառուցվածքային տիպերը»  թեմայով, որը տպագրվել է:
                                      (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 102, թ. 2)
            Դ. Կոստանդյանը գիտարշավի է մեկնել Գագրա և Բաթումի քաղաքներ, որտեղ հանդիպել է բարբառախոս երզնկացիների հետ: Նրանց միջոցով կատարել է նյութերի ստուգում, գրի է առել տեքստեր, ընդարձակել է բարբառի բառացանկը:
                                                                          (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 102, թ. 11)
               
  1972թ.
           Ինստիտուտն ունի 8 բաժին. ժամանակակից հայոց լեզվի, լեզվի պատմության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բարբառագիտության, խոսքի մշակույթի և տերմինաբանության, բառարանագրության և բառագիտության, կիրառական լեզվաբանության, կառուցվածքային ու մաթեմատիկական լեզվաբանության,  1 լաբորատորիա / ինֆորմացիոն հաշվողական և փորձարարական / ու 1 ամբիոն /օտար լեզուների /: Ինստիտուտը համալրվել է ի հաշիվ ԳԱ հաշվողական կենտրոնից եկած մի շարք աշխատակիցների: Ինստիտուտում այժմ աշխատում է 111 մարդ, որոնցից գիտական աշխատողներ՝ 60, գիտասպասարկու անձնակազմ՝ 23 և  տեխնիկական ու օժանդակ անձնակազմ՝ 28 հոգի:
         Ինստիտուտի գիտնականներն  աշխատավորության առջև հանդես են եկել զեկուցումներով ու դասախոսություններով՝ մասամբ սեփական նախաձեռնությամբ, մասամբ «Գիտելիք» ընկերության գծով: Ինստիտուտը կազմակերպել է արտագնաց գիտական նստաշրջաններ Կամոյի և Ստեփանավանի շրջաններում՝ նվիրված ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակին:
          Ինստիտուտի աշխատակիցները բազմաթիվ հոդվածներ են հրատարակել հանրապետական մամուլում և պարբերականներում:
           Հանրապետական մամուլը և ռադիոն լայնորեն լուսաբանեցին ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը «Սովետական լեզվաբանության անցած ուղին և զարգացման հեռանկարները»  ընդհանուր պրոբլեմի շուրջը:
              Ն. Պառնասյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Քերականական հոմանիշները ժամանակակից հայերենում» :
 
  1973թ.
            Ինստիտուտում աշխատում է 114 մարդ, որոնցից գիտաշխատողներ՝ 59:
             Լեզվաբանական տարբեր մասնագիտությունների գծով ինստիտուտն ունի 19 ասպիրանտ: Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ զեկուցումներով հանդես են եկել միջազգային և համամիութենական զանազան նստաշրջաններում:  Վ. Գրիգորյանը զեկուցում է կարդացել Վարշավայի Սլավոնագիտական յոթերորդ համագումարում: Օտար լեզուների ամբիոնի դասախոսները ակտիվ մասնակցություն են ունեցել օտար լեզուների դասավանդման ուսումնամեթոդական համամիութենական խորհրդակցությանը:
Հոկտեմբեր- Հանրապետության գիտական կյանքում կարևոր իրադարձություն էր Երևանում հրավիրված համամիութենական խորհրդակցությունը՝ նվիրված բարբառագիտության և լեզվի պատմության ընդհանուր հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին ճանաչված շատ լեզվաբաններ Սովետական Միության տարբեր քաղաքներից: Լսվեց շուրջ 70 զեկուցում և հաղորդում, որոնք վերաբերում էին բարբառագիտության և լեզվի պատմության  հրատապ հարցերին: Խորհրդակցության աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին նաև լեզվի ինստիտուտի գիտաշխատողները, որոնցից ինը հանդես եկան զեկուցումներով ու հաղորդումներով:
             Լեզվի ինստիտուտի գիտական գործունեության հետագա ծավալմանը և  սոցիալիստական պարտավորությունների հաջող կատարմանը մեծապես      նպաստում են նաև այն քայլերը, որոնք արվում են լեզվաբանական այլ կենտրոնների հետ գիտական սերտ համագործակցության ուղղությամբ: Համագործակցության պայմանագրեր են կնքվել Վրաստանի և Ադրբեջանի  գիտությունների ակադեմիաների լեզվաբանության ինստիտուտների հետ, որոնց հիման վրա համատեղ մշակվելու են կարևոր նշանակություն ունեցող  թեմաներ, հրավիրվելու են գիտական նստաշրջաններ և այլն: Լեզվի ինստիտուտի՝ 1974 թ. գիտահետազոտական աշխատանքների պլանում             մտցված է ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի հետ համատեղ կատարվող մեկ թեմա՝ «Հայերենի վանկային շեշտը»:
 
                            Ինստիտուտի միջազգային գիտական կապերը 
            Ինստիտուտը գիտական կապեր ունի  արտասահմանյան առանձին կենտրոնների, պարբերականների և գիտնականների հետ:  Հյուրընկալվել են արտասահմանյան մի շարք գիտնականներ / ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից և այլն /, տրվել են գրավոր և բանավոր կոնսուլտացիաներ: Ինստիտուտի գիտաշխատակից Ամ. Սարգսյանը մեկնել է Հունգարիա՝ գիտական գործուղման: Վ. Գրիգորյանը հոդված է ներկայացրել Չեխոսլովակիայի լեզվաբանական հանդեսներից մեկին և այլն: Ինստիտուտի հայոց լեզվի կաբինետն ունի նաև փոխանակման ֆոնդ:
            Որոշ գործերի հրատարակումը տարիներ շարունակ ձգձգվել և հրատարակչական մի պլանից  մյուսին  է անցել ինստիտուտից անկախ պատճառներով:
          1.Ինստիտուտի գիտահետազոտական պլանային որոշ թեմաների կատարմանը նկատելիորեն խանգարում է ժամանակակից տեխնիկական սարքերի բացակայությունը: Դրանց հայթայթումը կապված է դժվարությունների հետ, մանավանդ այդ սարքերի մասսայական արտադրություն դեռևս չկա:
          2.Ինստիտուտի գիտական գործունեության արդյունավետության վրա բացասաբար է ազդում նաև այն հանգամանքը, որ ավարտված թեմաների հրատարակումը երբեմն տարիներ շարունակ ձգձգվում է: Հատկապես խանգարում է ակադեմիայի հրատարակչության ռոտապրինտային բազայի ոչ բավարար կազմակերպվածությունը:
          3.Ինստիտուտի դիրեկցիան հաճախ ստիպված է լինում հաղթահարել արհեստական մի շարք դժվարություններ ասպիրանտուրան հաջող ավարտողներին ժամանակին աշխատանքի տեղավորելու գործում: Այս հանգամանքը բացասաբար է անդրադառնում երիտասարդ կադրերի պատրաստման վրա:
          4.Ֆինանսական դժվարությունների հետևանքով ինստիտուտի լավ որակավորում ունեցող մի քանի կրտսեր գիտաշխատակիցների համար տարիներ շարունակ հնարավոր չի լինում լուծել նրանց ավագության հարցը:
                                             (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 103)
                                  
    1974թ.
            Ինստիտուտն ունի 8 բաժին, 116 աշխատակից, որոնցից գիտաշխատողներ են 60-ը: Ասպիրանտուրայում ուսանում են 10 ասպիրանտներ:         
Հոկտեմբերի 2-4 Կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ լեզվաբանների հանրապետական առաջին կոնֆերանսը, որտեղ հանդես եկան ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից 9 հոգի:
              Իրականացվեց «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» լույս տեսած հատորների հրապարակային լայն քննարկումը, որին մասնակցեցին նաև հանրապետության բուհերի ներկայացուցիչներ:
            Ինստիտուտի գիտաշխատողները քաղաքի և հանրապետության աշխատավորության առաջ հանդես են եկել զեկուցումներով ու դասախոսություններով: Հեռուստատեսությամբ պարբերաբար տրվել են խոսքի մշակույթին նվիրված հաղորդումներ, որոնց մասնակցել են ինստիտուտի գիտաշխատակիցներ Գ. Ջահուկյանը, Վ. Քոսյանը, Ս. Աբրահամյանը, Ն. Պառնասյանը, Թ. Ղարագյուլյանը և ուրիշներ: Հանրապետական մամուլում և գիտական հանդեսներում հոդվածներով և հաղորդումներով հանդես են եկել ինստիտուտի աշխատակիցներ Վ. Քոսյանը, Է. Աղայանը, Հ. Մուրադյանը, Ս. Անթոսյանը, Ա. Խաչատրյանը, Ռ. Թոխմախյանը, Լ. Հովսեփյանը, Ա. Սարգսյանը և ուրիշներ:
            Ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ մասնակցել են համամիութենական գիտական նստաշրջանների: Գ. Բ. Ջահուկյանը զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում կայացած լեզվաբանության տեսական հարցերին նվիրված համամիութենական կոնֆերանսում, կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցներ Ա. Խաչատրյանը և Ա. Գրիգորյանը մասնակցել են Մինսկում կայացած խորհրդակցությանը, որը նվիրված էր խոսքի փորձառական ուսումնասիրության մեթոդներին:
            Գ. Ջահուկյանը ընտրվեց Եվրոպայի լեզվաբանական ընկերության անդամ:
                                         
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.