Գիտխորհրդի նիստ

30/01/2015

2015 թ.  հունվարի  30-ին  տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի  նիստ: Նիստում համապատասխան որոշումներով հաստատվեցին ինստիտուտի  գիտ­աշխատակիցների որակավորման արդյունքները, թեկնածուական ատենա­խո­սու­թյունների  թեմաներ, նշանակվեցին ատենախոսությունների գիտական ղեկավարներ:

Գիտական խորհուրդը քննարկեց և որոշումներ կայացրեց 2015 թ. գիտական մի շարք միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ:

Որոշվեց՝

ա. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջա­նակ­նե­րում ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ փետրվարի 20-ին անցկացնել «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողով:

բ. Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական մի­ջո­ցա­ռումների շրջանակներում հունիսի 4-ից 5-ը Տաշիրում կազմակերպել միջազգային գիտաժողով:

գ. 2015 թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանում անցկացնել Հայերենագիտական X միջազգային գիտաժողով: Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությումբ՝ «Գիտական միջոցառումների կազ­մակերպման աջակցություն» ծրագրի շրջանակներում:

     Գիտական խորհուրդը հույս հայտնեց, որ գիտական հանրությունը ակտիվորեն կմասնակցի նշված միջոցառումներին:

     Նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

 

Հայտարարություններ

  •             ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2018թ. հոկտեմբերի 18-ին կազմակերպում է Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 8-րդ գիտաժողովը:
                Մասնակցության հայտը ուղարկել tigran.sirunyan@yahoo.com էլ. փոստին` նշելով անուն ազգանուն, այն...
  •          ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է  «Մաշտոց» հայերենագիտական էլեկտրոնային հանդեսի հրապարակումը:
            Հայերենագիտական բազմալեզու հանդեսը նպատակ ունի նպաստելու հայոց լեզվի համակողմանի հետազոտությունների իրականացմանը,  արևելահայերենի և արևմտահայերենի կանոնարկմանը, մեձեցմանն ու զարգացմանը, նորովի...
  • Առաջին շրջաբերական
     
    Հարգարժա՛ն գործընկերներ,
            Սիրով հրավիրում  ենք մասնակցելու  2018 թ.  հունիսի 7-ից  8-ը  Երևանում կա­յա­­նալիք «Ջահուկյանական ընթերցումներ» հայերենագիտական գիտաժողովին, որը կազ­մակերպում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադե­մի­ա­...

Ատենախոսություններ

Բելլա Սուրենի Խոջումյան «Ռուսերենի սոմատիկ դարձվածքների լեզվամշակութային և իմաստակառուցվածքային ոլորտների ուսումնասիրությունը հայերենի զուգադրությամբ»

(դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.02...

Լիլիթ Ռազմիկի Մովսիսյան «Ժամանակակից ադրբեջանալեզու մամուլի բառապաշարային առանձնահատկությունները հայերենի համեմատությամբ»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.