Գիտխորհրդի նիստ

28/10/2014

   2014 թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստ: Նիստում «Քերովբե Պատկանյանը և հայ բարբառագիտությունը» թեմայով գիտական զեկուցմամբ հանդես եկավ ինստիտուտի Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը: Զեկուցումը նվիրված էր անվանի արևելագետ, աղբյուրագետ, բանասեր, լեզվաբան Քերովբե Պատկանյանի գիտական ժառանգությանը, մասնավորապես նրա բարբառագիտական հայացքներին: Արժևորելով մեծ գիտնականի ավանդը՝ Վ.Համբարձումյանը նշեց, որ նրա բազմաթիվ աշխատություններ կարևոր ներդրում են հայոց լեզվի ծագման, կազմության,  զարգացման, հայ բարբառագիտության՝ որպես հատուկ գիտակարգի, և լեզվաբանության այլ հարցերի ուսումնասիրման գործում:  Զեկուցողը Ք.Պատկանյանի այլ գործերի շարքում առանձնացրեց և հանգամանորեն ներկայացրեց «Հետազոտություն հայոց լեզվի բարբառների մասին» աշխատությունը, որի համար հայագետ Հ. Տաշյանը Պատկանյանին անվանել է «հայ բարբառագիտության հայր»:

    Գիտական խորհրդի նիստում լսվեց հաղորդում միջազգային տարբեր գիտաժողովներին ինստիտուտի երիտասարդ լեզվաբանների մասնակցության մասին: Ինստիտուտի Հայոց լեզվի պատմության բաժնի գիտաշխատակից Տիգրան Սիրունյանը մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 23-25-ը Պետերբուրգում կայացած «Հայկական ժառանգության գրավոր հուշարձանները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: Գիտաժողովում նա ներկայացրել է զեկուցում Մխիթար Սեբաստացու  թարգմանական երկերի քերականական լատինաբանությունների վերաբերյալ:

      Ինստիտուտի Բարբառագիտության բաժնի գիտաշխատակից Գարիկ Մկրտչյանը մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Նովոկումսկի քաղաքում կայացած «Լեզվաբանական էկոլոգիա. անհետացող լեզուների պահպանում» խորագրով  միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներին: Նա հանդես է եկել «Մշո բարբառը» թեմայով զեկուցմամբ, որտեղ հանրալեզվաբանական քննության է ենթարկել Մուշի բարբառի տարածական հիմքերի խախտման դրսևորումները և ներկայացրել բարբառի արդի վիճակը:

    Գիտխորհուրդը ամփոփեց 2014 թ. հոկտեմբերին ինստիտուտի կազմակերպած երկու գիտաժողովների՝ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ և «Հայ բարբառագիտության հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովների արդյունքները:

Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց Սիլվա Պապիկյանի «Կինեմատոգրաֆիական և թատերագիտական տերմինների համառոտ բառարանը»:

 

Հայտարարություններ

  •             ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2018թ. հոկտեմբերի 18-ին կազմակերպում է Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 8-րդ գիտաժողովը:
                Մասնակցության հայտը ուղարկել tigran.sirunyan@yahoo.com էլ. փոստին` նշելով անուն ազգանուն, այն...
  •          ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է  «Մաշտոց» հայերենագիտական էլեկտրոնային հանդեսի հրապարակումը:
            Հայերենագիտական բազմալեզու հանդեսը նպատակ ունի նպաստելու հայոց լեզվի համակողմանի հետազոտությունների իրականացմանը,  արևելահայերենի և արևմտահայերենի կանոնարկմանը, մեձեցմանն ու զարգացմանը, նորովի...
  • Առաջին շրջաբերական
     
    Հարգարժա՛ն գործընկերներ,
            Սիրով հրավիրում  ենք մասնակցելու  2018 թ.  հունիսի 7-ից  8-ը  Երևանում կա­յա­­նալիք «Ջահուկյանական ընթերցումներ» հայերենագիտական գիտաժողովին, որը կազ­մակերպում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադե­մի­ա­...

Ատենախոսություններ

Բելլա Սուրենի Խոջումյան «Ռուսերենի սոմատիկ դարձվածքների լեզվամշակութային և իմաստակառուցվածքային ոլորտների ուսումնասիրությունը հայերենի զուգադրությամբ»

(դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.02...

Լիլիթ Ռազմիկի Մովսիսյան «Ժամանակակից ադրբեջանալեզու մամուլի բառապաշարային առանձնահատկությունները հայերենի համեմատությամբ»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.