Գիտխորհրդի նիստ

31/03/2015

2015 թ. մարտի 31-ին  տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստ:

Գիտական խորհուրդը քննարկեց  և հաստատեց  ինստիտուտի 2016 թ. գիտական թեմաները, ինստիտուտի բաժինների 2015 թ. միջոցառումների պլանները:

Գիտխորհրդի նախագահ Վ.Կատվալյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և  Գ. Ջահուկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառումների  կազմակերպման ընթացքը:

Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց երկու  աշխատանք՝ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումների դրույթները, «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» գիտական ուսումնասիրությունը:

Գիտական խորհուրդը, հիմք ընդունելով ՀՀ ԲՈՀ-ի համապատասխան որոշումները, նշանակեց ատենախոսությունների գիտական ղեկավարներ, լսեց հայցորդի դիմումը հայցորդությունը դադարեցնելու վերաբերյալ, հաստատեց թեկնածուական ատենախոսության թեմա՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ:  

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Անդրանիկ Վաչագանի Այվազյան «Լռություն» ֆենոմենի լեզվամշակութային դրսևորումները քաղաքական խոսույթում (անգլերեն և հայերեն նյութի հիման վրա)»
(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «...
Սեյեդե Շոհրե Սաջջադի «Համադանի և Ֆարսի ֆահլավիյաթը»
(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն»
19.02.2018. ժ.15-ին
Գիտական...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.