Գիտխորհրդի նիստ

27/02/2015

2015թ.  փետրվարի 27-ին  տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստ:

Գիտական խորհուրդը քննարկեց  և ըստ ՀՀ ԳԱԱ 2015-2020 թթ.  հիմնարար գիտական հետազոտությունների ծրագրում նախանշված ուղղությունների՝ հաստատեց  ինստիտուտի 2015 թ. գիտական թեմաները:

Նիստում քննարկվեց նաև  2016 թ. նախատեսվող Գիտական միջոցառման  հայտ  ներկայացնելու վերաբերյալ հարցը: Գիտխորհուրդը հաստատեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացվող հայտը «Լեզվաքաղաքականության և լեզվի կանոնարկման արդիական խնդիրներ» խորագրով գիտաժողով անցկացնելու մասին:

  Գիտական խորհուրդը որոշումներ ընդունեց նաև օրակարգի  այլ  (հայցորդի ձևակերպում, ատենախոսության թեմայի վերահաստատում, ասպիրանտի  որակավորում) հարցերի վերաբերյալ: 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

Ռողայեհ Քարիմզադեհ Նաղշինեհ «Շահնամե»-ի բառապաշարի քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

18.06.2018, ժ.13-ին

Գիտական...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.