Defens of PhD Thesis
Tamara Nelsik Poghosyan «Linguistic Analysis of the 17-th Century Modern Armenian (Ashkharabar) printed Books»
10.02.01 «Armenian Language»
on 30.03....
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը հորդորում է խուսափել առավել տարածված հետևյալ սխալներից և գործածել ճիշտ ձևերը
Բառաձևեր
սխալ |
ՃԻՇՏ |
ընդհակառակ, ընդամեն |
ընդհակառակը, ընդամենը |
ոչ մեկ |
ոչ մեկը |
պատճե – պատճեն - պատճեներ |
պատճեն- պատճենը- պատճեններ |
ֆիդային, ֆիդայիններ |
ֆիդայի, ֆիդայիներ |
սպաեր, սպիեր, շտաբեր, բրենդեր
|
սպաներ, սպիներ, շտաբներ, բրենդներ |
որոշները
|
որոշ մարդիկ, որոշ իրեր
|
ամենալավագույն |
լավագույն |
չորսը, հինգը, վեցը, յոթը, ութը (գիրք) |
չորս, հինգ, վեց, յոթ, ութ (գիրք) |
կապնվել (ինչ-որ մեկի հետ), խաբնվել |
կապվել, խաբվել |
բռնվել (ինչ-որ բանից) |
բռնել
|
թռնել, փախնել, կպնել |
թռչել, փախչել, կպչել |
փախչեցի, թռչեցի, կպչեցի
|
փախա, թռա, կպա |
կորեց, կորչեց |
կորավ |
դառա, դառար, դառանք |
դարձա, դարձար, դարձանք |
կարամ, կարաս, կարա |
կարող եմ, կարող ես, կարող է |
գովալ, խոսալ, ծիծաղալ
|
գովել, խոսել, ծիծաղել |
խոսացնել, ծիծաղացնել, նստացնել, քնացնել
|
խոսեցնել, ծիծաղեցնել, նստեցնել, քնեցնել |
մոտեցրեցի, նստեցրեցիր, հասցրեցին
|
մոտեցրի, նստեցրիր, հասցրին |
սյունյակ, աղյուսյակ, պայուսյակ |
սյունակ, աղյուսակ, պայուսակ |
հույսով եմ |
հուսով եմ |
վիրաբուժ, հոգեբուժ, ակնաբուժ |
վիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ |
ավելնորդ, կանանչի, անձեռնոցիկ |
ավելորդ, կանաչի, անձեռոցիկ |
դարտակ, բալանի |
դատարկ, բանալի |
դաստիրակ, գնհատել |
դաստիարակ, գնահատել |
բարյացկամ, անբարյացկամ |
բարյացակամ, անբարյացակամ |
ընտանեական, պատանեական, հարսանեական |
ընտանեկան, պատանեկան, հարսանեկան |
թույլատվություն |
թույլտվություն |
ներեղություն |
ներողություն |
հաշվանդամ |
հաշմանդամ |
տարեկետում |
տարկետում |
ողջյունել, ողջույնել |
ողջունել |
էլեկտրոէներգիա, էլեկտրոցանց |
էլեկտրաէներգիա, էլեկտրացանց |
նախագա – նախագան – նախագայի |
նախագահ – նախագահը – նախագահի |
բարձրունք |
բարձունք |
Կապակցություններ
սխալ |
ՃԻՇՏ
|
իմ մոտ, իմ վրա, իմ համար
|
ինձ մոտ, ինձ վրա, ինձ համար |
իրեն հետ, իրեն մոտ
|
իր հետ, իր մոտ |
բացառությամբ ձեր դասարանից
|
բացառությամբ ձեր դասարանի |
դեպի նրան
|
դեպի նա |
ինչու համար
|
ինչի համար |
ուսանողներից մի մասը
|
ուսանողների մի մասը |
սիրահարվել աղջկա վրա
|
սիրահարվել աղջկան |
ծանոթանալ ձեռքբերումների հետ
|
ծանոթանալ ձեռքբերումներին |
հանձինս քեզ
|
հանձին քեզ |
հանձին ձեզ
|
հանձինս ձեզ |
լողանալ ծովում
|
լողալ ծովում |
կարամ ասեմ
|
կարող եմ ասել |
նորից եմ կրկնում
|
կրկնում եմ |
զգացնել տալ
|
զգալ տալ |
սպասեցնել տալ
|
սպասել տալ |
երկու հատ գիրք
|
երկու գիրք |
դավաճանել հայրենիքը
|
դավաճանել հայրենիքին |
բավարարել պահանջներին
|
բավարարել պահանջները |
նվագել դաշնամուրի վրա
|
նվագել դաշնամուր |
խոչընդոտել աշխատանքին
|
խոչընդոտել աշխատանքը |
տեղյակ լինել նրա քայլերի մասին
|
տեղյակ լինել նրա քայլերին |
հագնել գլխարկ, ձեռնոց, մատանի, ակնոց
|
դնել գլխարկ, ձեռնոց, մատանի, ակնոց |
Ազգային ժողովը դա օրենսդիր մարմին է
|
Ազգային ժողովը օրենսդիր մարմին է |
Բանը նրանում է
|
Բանն այն է |
Ինչպես է անունդ
|
Անունդ ինչ է |
Իրենից ներկայացնում է խոշոր կազմակերպություն |
Խոշոր կազմակերպություն է |
Անհրաժեշտ է, որպեսզի
|
Անհրաժեշտ է, որ |
Գտնում եմ, որ |
Կարծում եմ, որ
|
Նա հանդիսանում է գրող
|
Նա գրող է |
Defens of PhD Thesis
Tamara Nelsik Poghosyan «Linguistic Analysis of the 17-th Century Modern Armenian (Ashkharabar) printed Books»
10.02.01 «Armenian Language»
on 30.03....
Defens of PhD Thesis
Zaruhi Hrayr Khachatryan «Hypponyms in the Persian and Armenian Languages: a Comparative Study»
10.02.02 «General and Comparative Linguistics»
on 10.02...